Ծրագրեր

SMEDA - Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում

Ծրագրի տևողությունը՝: 
2016 - 2019
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ: 
GIZ
ԵՄ բյուջե՝: 
6,4 միլիոն եվրո

Ծրագիրն աջակցում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին ու խթանելու հետազոտական հաստատությունների և մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Նպատակները

Ծրագրի ընդհանուր նպատակն է ստեղծել աշխատանքի հնարավորություններ՝ նպաստելով մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում: Մասնավորապես, ծրագիրը նպատակ ունի բարելավելու ազգային գործարար և ներդրումային միջավայրը և աջակցելու ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը, ինչը կընձեռի լայնամասշտաբ աճի հնարավորություններ:

Շահառուները

Ծրագիրն ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման ոլորտում ներգրավված բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերին, ներառյալ հետևյալ շահառուները՝

  • Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
  • Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ)
  • Ոլորտի առնչվող ասոցիացիաներ
  • Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատ
  • ՓՄՁ-ների աջակցության կոնկրետ կազմակերպություններ
  • Ազատ տնտեսական գոտիներ, ընտրված կլաստերներ, ճշգրիտ ճարտարագիտության ոլորտ, ստեղծագործական արդյունաբերությունը և այլն
  • Բարձր տեխնոլոգիաների և նորարարության բնագավառի ստարտափներ
  • ՓՄՁ-ներ ընդհանրապես

Գործողությունները

  • Աջակցություն կառավարությանը ՓՄՁ ռազմավարության մշակման և քաղաքականության ձևավորման գործընթացի ամրապնդման գործում:
  • Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կարողությունների ամրապնդում ՓՄՁ ռազմավարության իրականացումը համակարգելու գործում:
  • Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կարողությունների ամրապնդում պետական-մասնավոր երկխոսության մեխանիզմների ավելի լավ կառավարման նպատակով:
  • Ազատ տնտեսական գոտիների ամրապնդում, կլաստերների ձևավորում
  • Աջակցություն հետազոտական համայնքի և մասնավոր հատվածի միջև ֆորումներին և հետազոտական հաստատությունները մասնավոր հատվածի հետ կապելու այլ մեխանիզմներին:
  • Տեխնիկական աջակցություն պետական մարմիններին և մասնավոր հատվածին՝ ստանալու ԵՄ-ի աջակցությունը նորարարությունների ոլորտում:
  • ՓՄՁ-ների վերապատրաստում և կարողությունների զարգացում՝ կենտրոնանալով ստարտափների վրա:
  • Նպատակային դրամաշնորհներ՝ աջակցելու տեխնոլոգիաների ոլորտի ստարտափներին և նոր ապրանքներ ու ծառայություններ խթանող ՓՄՁ-ներին:

Իմանալ ավելին և դիմել

Հայաստան

Գործընկերներ